Իրանը ԱՄՆ-ից ստացել է երկխոսության վերսկսման համար առաջադրված պայմանների պատասխանը
ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման և երկխոսության վերսկսման համար Թեհրանի կողմից ավելի վաղ առաջադրված յոթ պայմանների վերաբերյալ իր պատասխանը։ Այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է արտգործնախարարի զեկույցը Նյու Յորք կատարած այցի և կայացած մի շարք հանդիպումների մասին, ներառյալ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի բացման համար Իրանի պայմանների փոխանցումը։ Հարգարժան արտգործնախարար պարոն Արաղչին նաև հայտնել է ԱՄՆ-ից առաջարկ ստանալու մասին», - գրել է նա։
Սեպտեմբերի 23-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտնել էր, որ ՄԱԿ-ի ԳΑ-ի շրջանակներում Կատարի միջոցով ԱՄՆ-ին են փոխանցվել դիվանագիտական գործընթացի վերսկսման համար Իրանի դիրքորոշումներն ու պայմանները։
44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Փաշինյան
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա Սիմոնյան
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը․ Շարմազանով
«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». Աստղիկ Գալեյան