Մամուլի տեսություն

Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ի

Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ինքն է դարձել այդպիսի իրերի հափշտակության մասնակից՝ փորձագիտական կենտրոնից վերցնելով ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև խուզարկությամբ առգրավված ոսկուց ու ադամանդներից պատրաստված շախմատ։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը, ըստ մեղադրանքի, գերազանցում է 21 մլն դրամը։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին գրել է Հետքը: 

Փորձագիտական կենտրոնից վերցրել է ավելի քան 6 մլն դրամի զարդեր

Ըստ մեղադրանքի՝ Հ. Մարդյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչի պաշտոնը, 2025թ. մարտի 18-ին այցելել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Նա կենտրոնի աշխատակցին հայտնել է, թե ցանկանում է ստանալ փորձագիտական կենտրոնի՝ մարտի 4-ին կազմած եզրակացությունը և դրան կից նյութերը՝ դրանք քրեական վարույթն իրականացնող ավագ քննիչին փոխանցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Մարդյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և, չարաշահելով աշխատակցի վստահությունը, ստացել է փորձաքննության եզրակացությունն ու դրան կից ոսկյա և արծաթյա զարդերը։ Դրանց արժեքը 2025թ. մարտի 18-ի դրությամբ կազմել է 6 մլն 124 հազար 320 դրամ։

Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, նա զարդերը չի փոխանցել քննիչին, այլ հափշտակել է դրանք։

Ոսկյա ու ադամանդե շախմատը վաճառել է Մարդյանին մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակում առգրավված թանկարժեք իրերի հափշտակության համար։

Ըստ մեղադրանքի՝ նա 2024թ. դեկտեմբերի 9-ին ստանձնել է քրեական վարույթի նախաքննությունը։ 2025թ. հունվարի 31-ին փորձագիտական կենտրոնից ստացել է այդ վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացու տան խուզարկության ժամանակ հայտնաբերված ոսկուց և ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարերն ու դրանց բաղկացուցիչ դետալները։

Այդ իրերի արժեքը 2025թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 218 հազար դրամ։

Մեղադրանքի համաձայն՝ Մարդյանը հափշտակել է շախմատն ու դրա դետալները՝ դրանք վաճառելով քննությամբ չպարզված անձի։

Ըստ մեղադրանքի՝ կատարվածը թաքցնելու նպատակով Մարդյանը քաղաքացու անունից կեղծ ստացական է կազմել և ստորագրել։ Դրանում նշվել է, թե շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալներն անվնաս և ամբողջական վիճակում վերադարձվել են նրան։ Այդ ստացականը կցվել է քրեական վարույթի նյութերին։

Հետագայում քրեական վարույթով տուժող Ե. Մարտոյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով շախմատն ու դրա դետալներն ի պահ հանձնել իրեն։ Սակայն քննիչի պատասխան գրությամբ հայտնել են, որ իրերն արդեն վերադարձվել են քաղաքացուն։ 2026թ.-ի սեպտեմբերի 3-ին, ըստ մեղադրանքի՝ քննիչ Մարդյանը WhatsApp հավելվածով կապ է հաստատել տուժողի հետ և հանդիպել նրան։

Մեղադրանքի համաձայն՝ հանդիպման ընթացքում Մարդյանը հայտնել է, որ իրականում ինքն է վերցրել և վաճառել շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալները։ Նա պարտավորագիր է գրել՝ խոստանալով մինչև 2026թ.-ի սեպտեմբերի 24-ը վճարել հափշտակված իրերի արժեքը՝ 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, Մարդյանն այդպես էլ գումարը չի վճարել։

Քննիչի մեղավորությունը դեռևս ապացուցված չէ և կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նշենք, որ քննիչը կալանավորված է, իսկ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։

Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանելՓաշինյանի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»Ոսկու գինը նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիան 3,7 հազար դոլարըՎիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է ԱվինյանինԱյսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարարԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասինԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում. դատական նիստի ավարտին կատակել է Ռոբերտ ՔոչարյանըՎերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ ԱլիևԿեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակՆոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին․ ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն իԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». ԼուկաշենկոԸնդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ