Մամուլի տեսություն

ԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասին

Արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ:

«2026 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն է տարածել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ պնդելով, որ դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առաջարկվող կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։

Այս առնչությամբ հանրության լիարժեք իրազեկման նպատակով կարևոր է պարզաբանել մի քանի հանգամանք։

Հայաստանի դատավորների միությունը 1997 թվականին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է։ Միությանն անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ դրա անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։

ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են դատական իշխանության համակարգում գործող մարմինները և դրանց կարգավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները։ 

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատավորների ինքնակառավարման մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է, որի անդամներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներն են։ Գործում է նաև Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունների իրականացումը։

Հայաստանի դատավորների միությունը, ի տարբերություն վերոնշյալ մարմինների, դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում, չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։ 

Հետևաբար՝ դրա կողմից տարածված հայտարարություններն իրենց իրավական բնույթով հասարակական կազմակերպության հայտարարություններ են։

Միաժամանակ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության որ մարմինն է ընդունել այն, քանի անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։ Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։

Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել։

Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,– նշված է հայտարարության մեջ։

Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանելՓաշինյանի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»Ոսկու գինը նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիան 3,7 հազար դոլարըՎիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է ԱվինյանինԱյսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարարԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասինԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում. դատական նիստի ավարտին կատակել է Ռոբերտ ՔոչարյանըՎերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ ԱլիևԿեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակՆոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին․ ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն իԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». ԼուկաշենկոԸնդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ