Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ
Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։News am-ի տեղեկություններով նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ «Շատ լավ տղա էր, ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։ Ահավոր ցավ է բոլորիս համար, կատարվածից ցնցված ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,– զրույցում ասացին Գավառի բնակիչներից մեկը, ով ճանաչում է ընտանիքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Սոթքի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։