CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

Բացարձակ մարտական առաջնության (UFC) ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է զբաղեցնել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, որը նրան առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Շաբաթ օրը Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է իր առաջարկի մասին՝ Ուայթին անվանելով «մեծ» և «դաժան մարտիկ ու ռազմիկ»։ ԱՄՆ նախագահը նրան նաև առաջարկել է իր հետ Սպիտակ տուն բերել UFC-ի վեց մարտիկների՝ որպես օգնականների, այդ թվում՝ ռուսաստանցի մարտիկներ Իսլամ Մախաչևին և Հաբիբ Նուրմագոմեդովին։

«Մեզ պետք են այս մարդիկ, որպեսզի մեզ պաշտպանեն խելագար ձախերից։ Դանան կդառնա մամուլի քարտուղար, որը նման չի լինի ոչ մի ուրիշի։ Դանա՛, խնդրում եմ, համաձայնի՛ր», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահի օգնականներից մեկը ենթադրել է, որ նա գուցե կատակել է։ Սակայն Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը պաշտպանել է նախաձեռնությունը՝ վերահրապարակելով Թրամփի գրառումը և Ուայթին կոչ անելով ընդունել առաջարկը։

UFC-ի ղեկավարն ինքը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ուղղակիորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Նա միայն հայտնել է, որ երկուշաբթի մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ։

Թրամփը նոր մամուլի քարտուղար է փնտրում օգոստոսին Քերոլայն Լիվիթի հեռանալուց և Քեթի Զաքարիայի պաշտոնանկությունից հետո։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը հինգ օր. սա այդ պաշտոնում պաշտոնավարման ամենակարճ ժամկետն է պատմության մեջ։ Լիվիթն իր հեռանալը բացատրել է ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ, իսկ հոկտեմբերին դարձել է Fox News-ի մեկնաբան։

Ուայթը երկար տարիներ մնում է Թրամփի ամենաակնառու աջակիցներից մեկը։ Նա ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության վերջին երեք համագումարներում և օգնել հանրապետականներին գրավել երիտասարդ տղամարդկանց աջակցությունը, որոնք կարևոր դեր են խաղացել 2024 թվականին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու գործում։ Ամռանը նախագահը Սպիտակ տան սիզամարգում UFC-ի մրցաշար է անցկացրել՝ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

Նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում։ Ուրբաթ օրը Թրամփը նաև հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի պաշտոնանկության և նրա փոխարեն Սթիվեն Միլլերի նշանակման մասին։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կլինեն նաև այլ կադրային փոփոխություններ։

Հին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՀայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու համարԱնդրոգենային ընկալիչների քայքայումը նվազեցրել է PSA-ն՝ ուռուցքի երկու մուտացիայի դեպքում․ JCOԱնհայտ կորածների 1000 դեպքերից որևէ մեկի շուրջ որևէ առաջընթաց չկա. ԿԽՄԿ պաշտոնյաՓաշինյանը հրաժարվել է նշել Եվրոպայում համասեռամոլ ներկայացող քրեական հեղինակությունների անուններըՏԿԵ նախարարությանը 2027 թվականին հատկացումները կավելանան 37 մլրդ դրամով«Ազերիից եղբայր դուրս չի գա». Թուրքիայում կատաղած են ադրբեջանցի մարզիկի հայհոյանքիցԳագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչ