Կեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակ
Գիտնականները ստեղծել են գործվածք, որը կեղտաջրերից կորզում է ֆոսֆատները և թույլ տալիս դրանք վերադարձնել պարարտանյութերի արտադրություն։ Տեխնոլոգիան հեռանկարում կարող է օգնել միաժամանակ լուծել երկու բնապահպանական խնդիր՝ կանխել ջրամբարների աղտոտումը ֆոսֆատներով, որոնք առաջացնում են ջրիմուռների զանգվածային ծաղկում, և շրջանառության մեջ վերադարձնել արժեքավոր հանքային ռեսուրսը, որն անհրաժեշտ է պարարտանյութերի արտադրության համար։ ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի (Northwestern University) և Արգոնի ազգային լաբորատորիայի հետազոտողները մշակել են էլեկտրահաղորդիչ գործվածք, որն ընդունակ է որսալ ֆոսֆատները ջրից, իսկ այնուհետև ազատ արձակել դրանք՝ հետագա հավաքման և կրկնակի օգտագործման համար։
Հետազոտության արդյունքները հրապարակված են ACS ES&T Engineering ամսագրում։