Հասարակություն

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով փրկված և վերականգնողական փուլ անցած ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան 2 գորշ արջ հաջողությամբ վերադարձվել են վայրի բնություն։

Տեսչական մարմնի աշխատակիցները 2025 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հարակից տարածքում մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված մոտ 8 ամսական քոթոթին, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրի հարակից տարածքում մոտ 7-8 ամսական հյուծված ու ծանր վիճակում հայտնաբերված քոթոթին հանձնել էին Հիմնադրամի Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Վերականգնողական կենտրոնում արջերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո և մարդու հետ նվազագույն շփմամբ իրականացված խնամքը թույլ է տվել պահպանել քոթոթների վայրի բնազդները, մարդու նկատմամբ զգուշավորությունն ու ինքնուրույն սնունդ հայթայթելու հմտությունները՝ նախապատրաստելով նրանց բնական միջավայր վերադառնալուն։

Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով 2 արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապեր։ Դրանց միջոցով մասնագետները շուրջ մեկ տարի կիրականացնեն մշտադիտարկում՝ հետևելով կենդանիների տեղաշարժին, կերային տարածքների ընտրությանն ու վայրի բնության մեջ վարքագծին։

Բացթողման գործընթացն իրականացվել է Ծաղկունյաց լեռների հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում։

Ընդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՀայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու համարԱնդրոգենային ընկալիչների քայքայումը նվազեցրել է PSA-ն՝ ուռուցքի երկու մուտացիայի դեպքում․ JCOԱնհայտ կորածների 1000 դեպքերից որևէ մեկի շուրջ որևէ առաջընթաց չկա. ԿԽՄԿ պաշտոնյաՓաշինյանը հրաժարվել է նշել Եվրոպայում համասեռամոլ ներկայացող քրեական հեղինակությունների անուններըՏԿԵ նախարարությանը 2027 թվականին հատկացումները կավելանան 37 մլրդ դրամով«Ազերիից եղբայր դուրս չի գա». Թուրքիայում կատաղած են ադրբեջանցի մարզիկի հայհոյանքիցԳագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր