44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Փաշինյան
44-օրյա պատերազմի մասին հինգ տարի է՝ խոսել եմ, այլևս նրբություն չկա, որի մասին չենք խոսել, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որևէ բառ չասաց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի առիթով։
«Ասելու նոր բան չկա»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ն հայրենիքի համար զոհվածների օր է սահմանել։
Ինչ վերաբերում է Հ1-ով այդ օրը Թաթայի համերգը հեռարձակելուն՝ նա ասաց, թե անպատեհություն, իհարկե, կա, բայց պետք է հասկանալ՝ հեռարձակած բոլոր համերգների օրերին զոհեր չենք ունեցե՞լ։
«Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, հենց այսօր էլ ունեցել ենք զոհեր, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի 9-ը, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ»,- ասաց նա։
Մենք այս պահի դրությամբ նման ազդակ չունենք. Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան
Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի․ Փաշինյան
Իրանը ԱՄՆ-ից ստացել է երկխոսության վերսկսման համար առաջադրված պայմանների պատասխանը
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել