Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ …
Փոխում եմ հեռուստացույցի ալիքները ու 17։19 -ին հ1 -ի եթերում Ֆեստիվառ Գյումրիում են հեռարձակում։
Մի քեֆ, մի ուրախություն։
Լավ արա, լրիվ ցնդե՞լ եք։
Այսօր սեպտեմբերի 27 է,44-օրյա աղետալի պատերազմի սկսման ամսաթիվը։
Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, դուք համերգ եք եթեր տալիս։
Լրիվ մարդկային արժեք կորցրե՞լ եք։
Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձաքում։
Մնում է ապրիլի 24-ին էլ Զեյնաբի համերգը եթեր հեռարձակեք ու վերջ։
Էհ Հրանտ Մաթեւոսյան, ականջդ կանչի…
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…»
Հրանտ Մաթևոսյան «Ծառերը»։
Նշենք, որ մինչեւ այս պահը Հայաստանի իշխանություններից եւ ոչ մեկը պատերազմին չի անդրադարձել։ Սոցցանցերում գերակտիվ Նիկոլ Փաշինյանն առավոտյան միայն կարճ ռիլ է հրապարակել եկեղեցուց, որտեղ պատարագի է մասնակցել։
44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Փաշինյան
Իրանը ԱՄՆ-ից ստացել է երկխոսության վերսկսման համար առաջադրված պայմանների պատասխանը
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա Սիմոնյան