«Վերջում իրենք թռնելու են, մենք մնալու ենք յաթաղանի վտանգի ներքո»․ Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին Հռոմում ինչքան կայսրության գործերը վատ էին գնում, այդքան հռոմեացիների համար կազմակերպված շոուները ճոխ ու մասշտաբային էին դառնում:
Հիմա Հայաստանում, Նիկոլը վարի է տվել պետության կառավարումը, երկիրը կանգնած է լուրջ գոյաբանական խնդիրների առաջ, բայց ժողջանի համար կազմակերպված շոուները ավելի թանկ ու շքեղ են դառնում:
Նիկոլը ժողովրդին հաց ու անվտանգություն չի կարող տալ, բայց կարող է տարատեսական շոուներով լավ զբաղեցնել:
Իսկ վերջում իրենք թռնելու են, մենք մնալու ենք յաթաղանի իրական վտանգի ներքո»։