Շատերի մոտ Ամանորը սպասված տոնից վերածվել է հոգսի՝ ի՞նչ դնել սեղանին, ինչո՞վ զարմացնել հարևանին և այլն:
Սրանով պայմանավորված՝ վերջին տարիներին Հայաստանում նախընտրում են Նոր տարին դիմավորել ռեստորաններում, ժամանցի տարատեսակ վայրերում։ «Հրապարակը» փորձեց ճշտել, թե ինչ արժե Ամանորի գիշերը «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Ռեստորանից ասացին, որ մեկ անձի արժեքը 60-70 հազար դրամ է: Նախորդ տարի այստեղ արժեքը սկսվում էր 40 հազար դրամից: Դեկտեմբերի 31-ի գիշերը «Բելաջիո»-ում երգելու են՝ Թաթուլ Ավոյանը, Արաբո Իսպիրյանը, Գայա Արզումանյանը, Մագան և Ռուզաննա Ավետիքյանը: Միջոցառումը վարելու են Շաշա Մատվեյեվան ու Եգոր Գլումովը: Լինելու է Ձմեռ պապ և Ձյունանուշ:
«Դվին մյուզիք հոլ»-ից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ մեկ անձի արժեքը սկսվում է 150 հազար դրամից և հասնում է մինչև 180 հազար դրամ: Արժեքի տարբերությունը բեմի հեռավորությամբ է պայմանավորված: Այստեղ երգելու են՝ Սարո Թովմասյանը, Արկադի Դումիկյանը, «Հայաթ» պրոջեքթը: Աշխատակիցը նաև նշեց, որ ազատ տեղեր գրեթե չեն մնացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/69a1de79b337ac589fb45a52db8b630b?fbclid=IwY2xjawHDR5BleHRuA2FlbQIxMQABHY-rB1iMHd1t80Cswl09JYm1GNkzjm0lDZaXfHvKzAfOVcr4_xBYx2UxSg_aem_CAal1lfnZsFB6UUTKK6T2A
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»