«Սատարելու ենք այս իշխանության դեմ դուրս եկող բոլոր ուժերին»․ Արա Ռոստոմյան
«Մենք, հայտարարել ենք, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը սատարելու է բոլոր այն ուժերին, որոնք դուրս կգան օրվա իշխանության դեմ»,-24TV-ի եթերում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից արվող այն քննադատությանը, թե իբր զոհվածների ծնողները կատարում են ընդդիմության պատվերը։ «Պատերազմից հետո բոլոր պայքարներին մենք ներկա ենք եղել և փորձել ենք օժանդակել, որպեսզի հասնենք հաջողության այն առումով, որ մեր որդիներին սպանողները բացահայտվեն և իրենց արժանի պատիժը ստանան։ Մենք մեր տղանների արյան գինն ենք պահանջում այս իշխանություններից»,-նշեց Ռոստոմյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում