«Գործ ունենք մի կուսակցության հետ, որը պատրաստվում է ՀՀ անկախությունը զիջել ուրիշ պետության»․ Վահագն Ալեքսանյան

«Գործ ունենք մի կուսակցության հետ, որը պատրաստվում է ՀՀ անկախությունը զիջել ուրիշ պետության»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Civic-ի եթերում անդրադարձել է մամուլում տարածված 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականին, որի դրվագներից մեկը հետևյալն է․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։ Արձագանքելով՝ Ալեքսանյանն ասել է․ «Սա այն գիծն է, որը տարել է խորհրդարանական ընդդիմությունը։ Գործ ունենք մի կուսակցության հետ, որը պատրաստվում է ՀՀ անկախությունը զիջել ուրիշ պետության։ Պետք է քաղաքական գնահատական տրվի սրան, ու ես ամեն ինչ անելու եմ, որ տրվի․․․ ՀՅԴ-ն ու «Հայաստան» խմբակցությունն ունեն մի նպատակ՝ ՀՀ-ն մտցնել միութենական պետության կազմի մեջ կամ ՌԴ կազմի մեջ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *