«Պատերազմ են կանխատեսում, բայց 40 հազ․ դոլար ծախսում են հեծանվային վոյաժների վրա»․ Նաիրա Զոհրաբյան
«Հայաստանը որևէ կերպ չի արձագանքում, հետևաբար Ադրբեջանն անում է այն, ինչ ուզում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանը չի արձագանքում երկրին վերաբերող հարցերն առանց իրեն քննարկելու դեպքերին, կայացված հակահայ որոշումներին։
«Մենք կատաստրոֆիկ, անհեթեթ վակուումի մեջ ենք։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համաձայն եմ, որ նոյեմբերին՝ COP29-ից հետո, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, պետական բյուջեից ծախսում է 40 հազ․ դոլար Նիկոլի հեծանվային վոյաժների, խաշլամաները կազմակերպելու համար։ Ունենք թուրք-ադրբեջանական կրկեսի հայկական մասնաճյուղ»,-ասաց Զոհրաբյանը։