Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում մերժել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռազմաճակատում անհապաղ հրադադարի մասին կոչը, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Առանց երաշխիքների հրադադարը կարող է բորբոքվել ցանկացած պահի…»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ երաշխավորելու համար, որ այլևս կորուստներ չեն լինի, անհրաժեշտ է «երաշխավորել խաղաղության հուսալիությունը»։
Նա նաև առանց մեկնաբանության է թողել «Ռուսաստանի հետ գործարքի» իր պատրաստակամության մասին պնդումները, որի մասին ևս հայտարարել էր Թրամփը։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահը կրկնել է, որ չի ընդունում խաղաղության համաձայնագրերն առանց Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/76c0adc41e32eccf403464b24645f961?fbclid=IwY2xjawHDR7lleHRuA2FlbQIxMQABHTORTrDjSpqFAdYNNd7g7ic3vdkAUlQYBVCjr6acpR49WjxIYDzemouz4g_aem_I0of5WH8Kh0CdkkUYsNaog
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»