Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ԵՄ խորհրդի կողմից կքննարկվի մայիսին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ԵՄ խորհրդի կողմից կքննարկվի մայիսին
Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների նոր` 17-րդ փաթեթը պատրաստ կլինի ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին, որը տեղի կունենա 2025 թվականի մայիսին:

Այս մասին ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում հայտարարել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ

Կայա Կալլասը:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա, որպեսզի դրանում ավելացնենք Ռուսաստանի ստվերային նավատորմը և տարատեսակ այլ տարրեր»,- մանրամասնել է Կալլասը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը Եվրոմիության կողմից ընդունվել է փետրվարի 24-ին` 2022-ի լայնածավալ հարձակման երրորդ տարելիցին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *