Թուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման մի շարք պայմանագրեր են կնքել, ինչպես նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայնագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը, հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։
Ըստ նրա՝ համաձայնագրերը նախատեսում են Ադրբեջանին տարբեր ավիացիոն, անօդաչու, ռադարային և հրթիռային համակարգերի մատակարարում։
Մասնավորապես, թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման համար։ ASELSAN ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ։
Բացի դրանից, BAYKAR-ը Ադրբեջանին Mızrak պարեկող զինամթերք և Antidot համակարգ կմատակարարի։ ROKETSAN ընկերությունը պայմանագիր է կնքել Barbaros առափնյա պաշտպանական համակարգի մատակարարման համար։
Գյորգյունը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագրերը «կնպաստեն երկու երկրների պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը»։
Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից
Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (տեսանյութ)
Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները