«Մտել է տուն, կոտրել է տան պատուհանն ու կողպեքը, թափրտել խոհանոցը, հետո էլ երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել։ Քույրս ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել: Զենքը պահել էր երեխաներից մեկի վրա, քույրս ձեռքն է պահել, դրա պատճառով 3 մատն էլ է կորցրել (բութը. միջնամատն ու մատնեմատը), բացի դրանից, ոտքին էլ է գնդակը կպել: Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Էրեխքից մեկը բռունցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, նրա մատներն են կոտրվել. գիշերը վիրահատել են»,- պատմել է Արփին:
Այժմ Անի Ավետիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» ԲԿ–իվերակենդանացման բաժանմունքում է, քանի որ հրազենային վիրավորումից նաև անոթն է վնասվել:
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (տեսանյութ)
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով հայ կինը, բացի ազդրի հատվածում վիրավորվելուց, նաև ձեռքի 3 մատներն է կորցրել: Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հայցազրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:
Արփի Ավետիսյանը պնդում է՝ ադրբեջանցին արնաքամ լինելով փախել է, նրան երեխաների հայրն է գտել:
Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները
Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին
Ադրբեջանցի զինվորը մտել է Շաքի գյուղի տներից մեկն ու վնասել տանտիրուհուն՝ 3 երեխաների ներկայությամբ