Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում․ Sputnik Արմենիա
Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։
Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական կամ ադրբեջանական կողմերը պաշտոնական փաստաթուղթ ունե՞ն նախկին ադրբեջանական անկլավի տարածքը Հայկական ԽՍՀ-ի կողմից հանձնելու մասին:
Բացի այդ, Sputnik Արմենիան հարցրել է՝ արդյոք նախատեսվում է սահմանի հետագա սահմանազատման ժամանակ օգտագործել ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվել էր Տավուշի հատվածում։
Այս հարցերին ուղիղ պատասխան փոխվարչապետի գրասենյակը չի տվել՝ հղում կատարելով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ Սույն փաստաթուղթը նախատեսում է, որ օգտագործվում են «բոլոր քարտեզագրական, ինչպես նաև նորմատիվ-իրավական և այլ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր»։
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան», – հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (տեսանյութ)
Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները
Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին