«Կարող է կրակեն, բայց մեզ վնաս չեն հասցրել, չէ՞»․ Մարինա Ղազարյան
«Կարծում եմ՝ այդքան պետք չէ վախեցնել մարդկանց։ Կարող է կրակեն, բայց մեզ վնաս չեն հասցրել, չէ՞»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային կրակոցներին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ «Պետք է գնալ խաղաղության, ամեն ինչ պետք է անենք դրա համար։ Դուք չեք ուզո՞ւմ խաղաղություն, մենք շատ ենք ուզում։ Պետք է Ադրբեջանին ստիպենք. այդ հարցով շատ մարմիններ աշխատում են»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ շատ հարցեր մանիպուլացվում են․ «Ես Սյունիքից եմ, ասում են՝ չեք վախենո՞ւմ, որ գնում եք, ոչ, չեմ վախենում․․․օր օրի ծաղկում է Սյունիքը»։
«Կարող է կրակեն, բայց մեզ վնաս չեն հասցրել, չէ՞»․ Մարինա Ղազարյան
