«Տարածքները կվերադարձնենք. ե՞րբ և ինչպե՞ս՝ չգիտեմ»․ Զելենսկի
CBS-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի հեռանկարին՝ ընդգծելով, որ արդար, խաղաղ կարգավորումը պետք է երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը։
«Կարևորը՝ չկորցնել մեր ինքնիշխանությունը կամ անկախությունը… Մենք տարածքները կվերադարձնենք. ե՞րբ և ինչպե՞ս՝ չեմ կարող ասել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
«Փաստն այն է, որ մենք չենք կարող վստահել Ռուսաստանի հետ բանակցություններին։ ՌԴ զինված ուժերը սպանել են մինչև 100 հազար ուկրաինացի զինվորականների և 13 հազար խաղաղ բնակիչների», CBS-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։
«Եթե Պուտինին չկանգնեցնեն, պատերազմը սպառնում է վերածվել համաշխարհայինի»,- հավելել է նա։