«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)

«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան
Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախի ԱԺ կուսակցությունների ղեկավարների ներկայացուցիչների և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների քննարկումը:

«Վերածնվող Արցախ» շարժման առաջնորդ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բոլոր քննարկումները ընթանում են մեկ օրակարգի՝ 12 կետանոց պահանջների շուրջ: «Մենք պահանջատեր ենք ՀՀ ղեկավարությունից, որը կրում է պատասխանատվություն իր յուրաքանչյուր քաղաքացու համար: Եթե մենք սոցիալական հարցն ենք կարևորում, եթե ասում են, որ արցախցիները «40+10»-ի համար են կռվում, ես` որպես արցախահայ, ասում եմ՝ հանեք այդ «40+10»-ը, տվեք մնացած պատասխանները, իմ հայրենիքը հետ վերադարձրեք: Որովհետև արցախցին Արցախում երբեք հաց չի ուզել, այլ ստեղծել է, փող չի ուզել, այլ ստեղծել է»,- նշել է Իսրայելյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *