«Ճնշումները տեղի են տվել. այսօր ևս հանդիպել ենք փոխվարչապետի հետ». Նժդեհ Իսկանդարյան
«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ այսօր ևս տեղի է ունեցել հանդիպում: Քննարկումները եղել են և՛ սոցիալական, և՛ բնակարանային ծրագրերի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը: Նա նշել է, որ պայմանավորվել են ստեղծել մասնագիտական փորձագիտական խմբեր և առաջիկայում քննարկումներ են ունենալու: «Ճնշումները տեղի են տվել»,- հավելել է խորհրդի անդամը:
«Ճնշումները տեղի են տվել. այսօր ևս հանդիպել ենք փոխվարչապետի հետ». Նժդեհ Իսկանդարյան
