Պուտինն արգելել է ապրանքների և ծառայությունների գովազդն Instagram-ում և Facebook-ում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում ծայրահեղական կամ անցանկալի ճանաչված ինտերնետ ռեսուրսներում ապրանքների և ծառայությունների գովազդը։ Փաստաթուղթը հայտնվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։
Նման հարթակներ են, օրինակ, Instagram-ը և Facebook-ը. սոցիալական երկու ցանցերն էլ պատկանում են Meta կորպորացիային, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։