«Խաբողը դուք եք․ ռեպրեսիաները հակառակ էֆեկտ են տալիս»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդկանց խաբողը դուք եք, որ փորձում էիք ձեր վարկաբեկված կադրերին մի կողմ թողնելով Սարիկի դեմքով Գյումրիում պահել զավթված իշխանությունը… Չստացվեց… Իսկ եթե ստացվի էլ, ապա միայն ռեպրեսիաների շնորհիվ…
Ընդդիմադիրները խոհեմ դուրս եկան և, մի կողմ թողնելով անձնական թշնամանքը և հակասությունները, «միավորվեցին»… Իհարկե, ոչ ամենալավ թեկնածուի շուրջ, բայց ամենակարևորը ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ և պահեցին իրենց «դեմքը»…
Միավորվելը հետընտրական գործընթացներով էր պայմանավորված, այլ ոչ թե ինչ-որ մինչընտրական պայմանավորվածություններով…
Վահագն ես, ի՜նչ ես, ո՞վ գիտեր, որ հենց այդ ընդդիմադիր ուժերը պետք է հայտնվեին ավագանիում… Թե՞ ձեր մանիպուլյացիան թաքցելու համար մյուս բոլոր 8 ուժերին դիտավորյալ էիք մեղադրում նախկինների հետ համագործակցելու մեջ, որ հենց դուք խաբեիք մարդկանց և մոլորեցնեիք…
Վահա՛գն, ընտրություններին մասնակցածների 63 տոկոսից ավելին ԴԵՄ է եղել ՔՊ-ին, որը ձեր նմանները չեն ուզում ընդունել…
Գիտեցի՛ր, ռեպրեսիաները հակառակ էֆեկտն են տալու…»։
«Խաբողը դուք եք․ ռեպրեսիաները հակառակ էֆեկտ են տալիս»․ Գագիկ Համբարյան
