«Ժողովուրդն անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որ ձեզ դուրս շպրտի»․ Սևակ Հակոբյան
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից գրառմամբ․ «Նիկոլին քիչ մնաց, ժողովուրդը հոգնել է»։
Տեսանյութում Հակոբյանը նշում է․ «Կառավարություն-խորհրդարան վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հիշեցնելով վերջին 7 տարվա կառավարման ձախողումները, տապալած խոստումները, ողբերգությունները, ասաց՝ ձեզանից հոգնել ենք։ Փաշինյանը պատասխանեց՝ ինձնից հոգնել եք՝ հանգստացեք։ Ծիծաղեցին, բայց դա լուրջ գնահատական էր, ու ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ ոչ միայն Հայաստանում բնակվողների անունից է, այլ՝ հայ ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանից իրականում հոգնել ենք։ Սաղ են հոգնել։ Ես մի 20 տարի լինելով լրագրութան մեջ, որի մեծ մասը՝ շատ ակտիվ, հոգնել եմ վերջին 7 տարվա անընդհատ փշերի վրա լինելուց, նույն մարդու՝ մշտական հիստերիկ նոպաներից, աղետներից, ցույցերից ու ոստիկանութան բեսպրեդելից, հղփացած պաշտոնյաներից, մեծամիտ պաշտոնյաներից, ատելության խոսքից եմ հոգնել, իշխանության մշտական մունաթներից։ Ինձ պես՝ հոգնել են բոլորը, ուսուցիչը հոգնել է, ուսանողը հոգնել է, թոշակառուն հոգնել է, զինվորը հոգնել է։ Մենք ֆիզիկապես, հոգեպես պետրաստ չենք ձեզ լսելու, տեսնելու, հանդուրժելու։ Դա բնական է, դա տրամաբանական է․ տրամաբանական է, որ ձեր ստերից հոգնել են մարդիկ, ձեր չաշխատելուց, սխալվելուց ու ուրիշին մեղադրելուց։ Մենք հոգնել ենք 7 տարի շարունակ տեսնելուց, թե ինչպես ես մեր աչքի առաջ քանդում այն երիրը, որի մեջ ապրում ենք մենք։ Կարծես 7 տարի ապրում ենք բաց երկնքի տակ՝ գժանոցում։
Դուք գիտեք, թե ինչ աղետ եք բերել մեր երկրի գլխին, անվիճելի է․ էդ հիմա, որ ասում է՝ ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի, մեկ է՝ պատերզմ է բերել մեր երկրի գլխին։ Բայց շեշտեմ, եթե էդքան աղետ բերած չլինեիք, մեկ է՝ տրամաբանական էր լինելու, որ ձեզանից հոգնեին։ Համարյա ամբողջ աշխարհում ընդունված է երկրի ղեկի ստանձնման առավելագույն երկու ժամկետը։ Երկու ժամկետը էն առավելագույնն է, որ մարդը կարող է իշխանության հետ աշխատել, դրանից հետո դառնում է արդեն հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է համարյա արդեն երկու ժամկետ, 2026 թվականին կլրանա երկրորդ ժամկետը․ սա պատրաստվում է գնալ երրորդ ժամկետի, բայց ժողովուրդը պատրաստ չէ դրան։ Ինքը հոգնեցրել է․ մոտեցեք մարդկանց փողոցում ու հարցրեք՝ երեկ Նիկոլը խոսում էր, լսե՞լ եք, այսօր բան է գրել, կարդացե՞լ եք։ Չէ, ձայնը, տեսքը, մունաթը, հոգեկան վիճակի պարբերական սրացումները արդեն հոգնեցրել են, դարձել անտանելի։ Կրկնում եմ, դա տրամաբանական է։
Էսօր մարդիկ հաշվում են օրերը․ արա, ասում են, յախք, հլը մի տարի էլ կա՞ն մինչև ընտրություններ, ու անհամբերությամբ պասում են, որ հեղափոխություն լինի, արտահերթ ընտրություններ լինեն․ արդեն որոշում կայացրել են, չեն թողնելու դուք մնաք։ Եթե անկեղծ լինեք, կխոստովանեք, որ ժողովուրդը, խոշոր հաշվով, ձեր երկրորդ ժամկետն էլ չէր ուզում տեսնել։ Պատերազմից հետո ուժեղ դեմքի կարիք ուներ։ Այո, վախեցած էին, էյֆորիայի մեջ էին, դուք մանիպուլացրիք, խաբեցիք ու ձայն տարաք, բայց մեկ է՝ ձեզ վստահել չէր պատրաստվում նաև 2021-ին, հոգնել էր ընդամենը 2 տարում ձեր գործած սխալներից։ 2021-ին ինչ-որ կերպ հաղթեցիր, բայց նույն տարվանից սկսած՝ համարյա ամեն տեղ կրվում ես։ ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը ցույց է տալիս հոգնածությունը։ Հայաստանի համարյա սաղ քաղաքներում կրվել եք 2021-ի արտահերթից հետո։ Գորիսում կրվել եք, Կապանում կրվել եք, Քաջարանում կրվել եք, Գյումրիում կրվել եք, Չարենցավանում կրվել եք, Աբովյանում կրվել եք, Վանաձորում կրվել եք, Տաշիրում կրվել եք, Ալավերդիում կրվել եք, Մասիսում կրվել եք, Ապարանում կրվել եք, Գավառում կրվել եք, Երևանում կրվել եք, սաղ կրվել եք։ Ձեզ պահելու պատրաստ չեն։ Դու կրվել ես անգամ աննախադեպ վարչական ռեսուրս ու աննախադեպ բռնաճնշումներ օգտագործելով։ Չեն աշխատում դրանք։ Վերլուծեք ինքներդ ձեզ համար ընտրությունների արդյունքները։ Թեկուզ վերջինը՝ Գյումրին վերլուծեք։ Վարդան Ղուկասանի համար հո գյումրեցիների ուշքը չէ՞ր գնում։ Կամ Մարտունի համար, Ռուբենի համար, Կարենի համար։ Այո, ունեն աջակիցներ։ Բայց այս ընտրություններում նրանց հաղթանակը ավելի շատ ընդդեմ Նիկոլի քվեարկություն էր։ Քանի որ ժողովուրդը չի ընդունում ձեզ, գնաց-քվեարկեց, ում համարեց ուժեղ և ուզեցավ ձեզ հաղթեն։
ՔՊ-ն իր պարտությունը արդարացնելու համար ասում է՝ առ ու ծախի մեջ է ընդդիմությունը, խաբել են ընտրողին։ Դուք իրո՞ք չեք հասկանում կատարվածը։ Առ ու ծախ կլիներ, երբ ընդդիմադիրը միանար իշխանականին, ինչպես եղավ Երևանում, երբ ընդդիմադիր ներկայացողները ՔՊ-ին օգնեցին վերցնել իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցավ հետևյալը՝ ընդդիմությունը հատվածական մասնակցեց և հաղթեց իշխանությանը։ 36 տոկոս տարել է իշխանությունը, 50 տոկոսից ավելի տարել է ընդդիմությունը։ Ավագանի մտած 5 ուժից 4-ը ընդդիմադիր է։ Չեզոք չէ, իշխանամետ չէ, ընդդիմադիր է, արմատական տրամադրված։ Այո, մեծ դեր է ունեցել ամեն հաղթող թիմի թեկնածուի անձնական հեղինակութունը, բայց բոլորը հակաիշխանական են։ Եթե ընտրվեր մեկ ընդդիմադիր թեկնածու, կասեինք՝ ամեն դեպքում ընդդիմությունը վստահություն չունի, բայց բոլորն են ընդդիմադիր։ Եթե Գյումրու ավագանի անցներ 10 ուժ, ուրեմն 9-ը լինելու էր ընդդիմադիր։ ՔՊ-ն Գյումրու քարոզարշավին չի ասել՝ մեզ ձայն տվեք, որովհետև այսինչ բանն ենք արել, ասել է՝ մի՛ ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև նրա հետևում Քոչարյանն է։ Ուշադրություն դարձրեք՝ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել որևէ մեկին աջակցելու մասին, ՔՊ-ն ասել է՝ մի՛ ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև եթե նրան ընտրեք, Քոչարյանը հետ կգա։ Ու ժողովուրդը ընդդիմադիրներից ամենաշատը հենց Վարդան Ղուկասյանին է ձայն տվել։ Այսօր ժողովրդին միավորվում է մեկ բան՝ հակաիշխանականությունը, ՔՊ-ի նկատմամբ անհանդուրժողականությունը։ Սաղին ձեն կտամ, բացի Նիկոլից ու իր աջակից կուսակցություն-դաշինքներից։ Դա լինելու է նաև առաջիկա հերթական կամ արտահերթ գործընթացներում։ ՔՊ-ի հետ չեն համագործակցելու։ Դա գալիս է ժողովրդի տրամադրությունից, ազդակներից, հոգնել են։
Եթե անգամ ՔՊ-կանները փորձեն տարանջատվել Նիկոլից, հոգնածությունը մնալու է, որովհետև ՔՊ-ի առնվազն առաջն 30 համարը Նիկոլն է, նրանից հետո ՔՊ չկա։ Ալենն ասում է, չէ՞, ես վարկանիշ չունեմ իմ վարկանիշը Նիկոլի վրկանիշն ա։ Հաղթողն էլ է Նիկոլը, պարտվողն էլ է Նիկոլը, մնացածը իրենք են իրենց դրել ուսապարկի տեղ, որը Գյումրուց ուսը գցած՝ քայլելով բերեց իշխանության։ ՔՊ-ին կերպարանափոխությունը չի փրկի։ Օրինակ՝ 2017-ին ժողովուրդը հոգնել էր անարդարության զգացումից և լավ էր, որ ՀՀԿ-ականները դա հասկացան և կերպարանափոխվեցին՝ ընտրություններում բերեով Կարեն Կարապետյան, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան։ Բայց ձեզ մոտ չի ստացվելու կերպարանափոխությունը, որովհետև չկան ձեզ հետ համագործակցելու պատրաստ թարմ, ընդունելի դեմքերը, բայց նաև քաղաքական ուժը, որ պետք է ներկայացնի, արդեն ծայրահեղ վարկաբեկված է։ Վառ օրինակը Սարիկ Մինասյան էր, ոչ օդիոզ ՔՊ-ական, բայց միևնույն է՝ պարտվեց, որովհետև չեն ընդունում ձեզ։
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը չորոշեր դառնալ վարչապետ, այսինքն՝ մնար երրորդ ժամկետ, Նիկոլը Գյումրի չէ, Քոբուլեթիից էլ ոտքով գար, հեղափոխություն չէր անի։
Եկող տարի լրանում է այս իշխանության կառավարման երկրորդ ժամկետը։ Իհարկե՝ սարսափելի կլինի, որ սրանք ևս մեկ տարի մնան․ սրանց մնացած ամեն օրն է աղետ։ Բայց ենթադրենք մնացին մինչև 2026-ը․ երրորդ ժամկետ գնալով՝ Փաշինյանը կրկնելու է իր նախորդին։
Դուք էսքան բան մեր երկրի գլխին բերել եք, մեղադրում եք ժողովրդին, թե՝ դուք եք մեղավոր, որ կրթված չեք, նախկինները, սրանք-նրանք, մենք քանդում ենք, որ թազեն սարքենք, պետք է ամեն ինչ անենք, որ նախկինները չգան, մենք մնանք։ Ժողովուրդն էլ ասում է՝ ոչ, ձեր մնալը մեր երեխեքի կյանքի հաշվին է, մեր տարածքային ամբողջականության հաշվին է, մեր ինքնիշխանության հաշվին է։ Մի՛ նեղացեք կամ ուզում եք՝ նեղացեք, բայց դա իրականություն է՝ բերել եք պատերազմներ ու պարտվել եք, քանդել եք տնտեսությունը, մեծացրել եք աղքատությունը, ձեր զոհերը չափվում են հազաներով, ձեր հանձնումները չափվում են հազարավոր քառակուսի կիլոմետրերով, ձեր վերցրած պարտքերը չափվում են միլիարդներով․ դուք չեք թողել ձեզ ընտրելու որևէ հիմնավորում։ Մերժվելու եք և հետ վերադառնաք ձեր հին տաշտակին, լավագույն դեպքում։
Կարճ ասած՝ ժողովուրդն անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որ ձեզ դուրս շպրտի։ Դա հավաքական գնահատական է։ Ձեզ ժողովուրդը չի թողնելու մնալ երրորդ ժամկետ, որովհետև դա նշանակում է՝ մնում եք մեզ վրա, երկրի վրա։ Վեշ, բեռ։ Դուք, իհարկե, գնալու եք․ բայց ամենակարևորն այն է, որ ձեզ մերժելով՝ ժողովուրդը ընտրի ընդունի առողջ ուժի, առողջ ու փորձառու լիդերի, որովհետև էն ամենը, ինչ դուք մեր ու մեր երկրի գլխին բերել եք, տիտանական ջանքեր են պետք՝ նախ նոր կորուստներից խուսափելու, ապա՝ վերականգնվելու համար»։