«Նիստից առաջ դոպինգ եք խմում», «Դեղեր խմելը ձեզ է վերագրվում». Նիկոլ Փաշինյան-Աննա Գրիգորյան բանավեճ

«Նիստից առաջ դոպինգ եք խմում», «Դեղեր խմելը ձեզ է վերագրվում». Նիկոլ Փաշինյան-Աննա Գրիգորյան բանավեճ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին և հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Տեսական, օդից վերցրած ինչ-որ պաթոսով․․․ Ինձ թվում է՝ նիստից առաջ ինչ-որ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք էստեղ ցնցվելով, բան անելով, ինչ-որ պաթոսի օվերդոզից․․․ այսինքն՝ ի՞նչ․․․ Ձեզ թվում է՝ էդ պաթոսով ձեր ասածի մերկությունը թաքցնելո՞ւ եք։ Եթե թվում է, սխալ է թվում»։

Արձագանքելով Փաշինյանին՝ Գրիգորյանմ ասաց․ «Էս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք․ կոռեկտ արտահայտվեք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *