«Եթե որևէ դուրսպրծուկ ընտրողի կամքին բռնանա, կհայտնվի ասֆալտին»․ Նիկոլ Փաշինյանը`տարածված ձայնագրության մասին

«Եթե որևէ դուրսպրծուկ ընտրողի կամքին բռնանա, կհայտնվի ասֆալտին»․ Նիկոլ Փաշինյանըտարածված ձայնագրության մասին «Իմ գործառույթն է ապահովել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ որևէ դուրսպրծուկ չի կարող Հայաստանի ընտրողի կամքին բռնանա: Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ո՞րտեղ ասեմ, ասֆալտին, ամենաարագը այդտեղ է: Մնացածը թող գյումրեցիներն ասեն»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությանը։

«Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասաց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *