«Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար ընդունելի է»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի անոնսը։ «Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է»,- նշել է նա։
«Միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար չկա»,- ասել է Փաշինյանը:
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի ժամը 22:10-ին։