«Ուրա՞խ եք, որ Նիկոլը շարունակում է կառավարել, ինչո՞ւ պայքարի դուրս չեք գալիս»․ Արամ Սարգսյան

«Ուրա՞խ եք, որ Նիկոլը շարունակում է կառավարել, ինչո՞ւ պայքարի դուրս չեք գալիս»․ Արամ Սարգսյան
«Հայաստանի ապագան վտանգված է։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը չի ուզում ազգային ապագա տեսնել և ընդհանրապես չի ուզում, որ մեր պետությունը գոյություն ունենա»,- այս մասին Ազատության հրապարակում «Միասին» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Ուրա՞խ եք, որ Նիկոլը շարունակում է կառավարել, ինչո՞ւ պայքարի դուրս չեք գալիս, պահանջ չեք ներկայացնում»,- նշեց Սարգսյանը՝ կոչ անելով պայքարել միասնաբար։
«Մենք առաջարկում ենք հանրաքվե, 200 հազար ստորագրություն հավաքելով՝ լուծել այս խնդիրը․ ժողովուրդը կհավատա իր ուժերին․ ժողովուրդը կհասկանա՝ ինչ արհավիրք է իրեն սպասում, և թե ինչից պետք է ազատվել»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *