«Փաշինյանը մեզ կրակը կգցի, եթե ստորագրի այդ պայմանագիրը»․ Հրանտ Բագրատյան
«Խաղաղության պայմանագրում նշված չէ՝ որտեղ է սկսվում Հայաստանը, որտեղ է վերջանում։ Միայն հայկական կողմն է ասել՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Փաշինյանը մեզ կրակը կգցի, եթե ստորագրի այդ պայմանագիրը։ Նա գնալու է, և հաջորդ իշխանությունը չի իմանալու՝ ինչ անի, բարդության առաջ է կանգնելու, թե ոնց փրկի Հայաստանը»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ այդ ամենից խուսափելու համար «պետք է հազարներով հավաքվել, գնալ, ճնշել ու աշխատանքից հանել Փաշինյանին»։
Ազատության հրապարակում ընթանում է «Միասին» շարժման հանրահավաքը։