«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղության գործընթացի հետ կապված հակափաստարկներին:
«Վերջին շրջանում դուք շատ եք լսել հայտարարություններ, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչով է հիմնավորվում այս դրույթը: Նրանք դա փորձում են հիմնավորել նրանով, որ օրինակ՝ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոսոտոսի 23-ին, այսինքն՝ դեռևս Խորհրդային Միության ժամանակ ընդունված ՀՀ անկախության հռչակագրին: Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ սահմանադրության մեջ արտացոլված են այնքանով, որքանով արտացոլված են տառացի և բառացի, ինչը նաև մեր իրավական կարգավորումների շատ կարևոր դրույթ է, որ մենք օրենքները, տեսքտերը պետք է հասկանանք տառացի և բառացի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոսեց նաև Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին. «ՀՀ սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչը փորձ են անում վերագրել մեր Սահմանադրությանը: Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նմանությամբ այն դեպքերից է, երբ փորձ է արվում Հայաստանի սահմանադրությանը վերագերել մի բան, որը ՀՀ սահմանադրությունում գրված չէ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացնելու փաստն իսկ պիտի նշանակի, որ այդ պայմանագիրը չի հակասում Սահմանադրությանը»