«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, դու էստեղ չէիր լինի. կերակրող բռի մեջ չեն թքում». Անուշ Գինոսյան

«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, դու էստեղ չէիր լինի. կերակրող բռի մեջ չեն թքում». Անուշ Գինոսյան
Ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայնից» Վահան Ավագյանը՝ որպես պատճառ բերելով նիստերից ու քվեարկություններից բացակայելը: «Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով: Եթե չլիներ Ղուկասյանը՝ անգամ հայհոյողներով, դու էստեղ նստած չէիր լինի: Անշնորհակալությունը լավ բան չէ: Կերակրող բռի մեջ չեն թքում»,- իր ելույթում ասաց Գինոսյանը՝ դիմելով Ավագյանին:

Գինոսյանն ու Խուդավերդյանն ընտրվել էին «Հանրային ձայն»-ի ցուցակով: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժը, սակայն, ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները Ղուկասյանի թևից են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *