««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրել»․ Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 են ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միևնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրել»․ Մանուկ Սուքիասյան
