«Մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել». Նարեկ Թադևոսյան
ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը թշնամուն հանձնած կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն հաջորդ հակահայկական գործողությունն իրականցնելուց առաջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական հետապնդմամբ, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ օրակարգով:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, առավել ևս շեղել մեզ՝ մեր գլխավոր օրակարգից: Մենք պայքարել ենք դեռևս խորհրդային վարչախմբի դեմ, մենք պայքարել ենք ազատ և անկախ հայրենիք ունենալու համար, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և մեր պայքարը հաջողելու է:
Հ.Գ. իշխանությունների հերթական կեղծ սադրանքին, այ սենց ժպիտով ենք վերաբերվում»: