«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին». Գոռ Ծառուկյան

«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին». Գոռ Ծառուկյան
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին «Թերթ»-ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տասը լրատվամիջոց: «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպե՞ս են դիմել, պատասխանել է. «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների:

Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *