ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

«Հայաստանի հանրապետությունը իր երեխաների, իր ժողովրդի, իր պետության բյուջեից կտրել է, և ամեն ինչով ապահովել ԼՂ գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարներ, բանակ. ամեն ինչ ապահովվել է ՀՀ կողմից»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչի՞ համար էինք մենք կռվում, չեք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ-ի վրա հարձակվելը, ՀՀ-ն գրավելը և ոչնչացնելը: ՀՀ իշխանությունները վերջին Արցախյան իրադարձությունների ժամանակ քանի անգամ են դրա մասին խոսել, որ նպատակը եղել է ՀՀ-ն տարածքներ գրավելը, որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. այսիքնն ՀՀ իշխանությունները պետք է մտնեին այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրվել էր, որպեսզի ՀՀ-ն այլևս գոյություն չունենար: Այո, կայացվել է շատ ծանր որոշում, երբ հարձակում տեղի ունեցավ ԼՂ-ի վրա, և բնաչությունը ստիպված եղավ լքել, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր»,- ասաց Սիմոնյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *