«Մասնագետին լսարանից վտարելը, նրա փոխարեն կիսագրագետ երկոտանու բերելը, չի բխում ուսանողների շահերից». Գևորգ Պետրոսյան
«Մասնագետին լսարանից վտարել, նրա փոխարեն բերել մի կիսագրագետ երկոտանու, սա չի բխում ուսանողների շահերից»,- ԵՊՀ-ից քաղաքական դրդապատճառներով հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ հայտարարեց Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենք լսարանում երբեք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել. «Ես կյանքում լսարանում քարոզ չեմ արել, մենք իրականացրել ենք բացառապես մասնագիտական գործունություն»,- հավելեց նա: