«Թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը»». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022 թվականի հունվարի 28-ին Գեղամ Մանուկյանի հետ մեկնեցինք Արցախ՝ այցելելու առաջնագիծը պահող տղերքին: Բանակի տոնը նշեցինք Դավիթ Մանուկյանի տանը: Այսօր Եռաբլուրում հիշել էի այդ այցը: Այսօր մեր հաղթանակը կերտած երկու գեներալ՝ Դավիթ Մանուկյանն ու Լևոն Մնացականյանը, ադրբեջանական գերությունում են: Բարձրաստիճան զինվորականներ դատվում են Երևանում… Իսկ թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը» Ջերմուկում, Ներքին Հանդում, Շուռնուխում ու Շորժայում…»: