«Բելառուսի նախագահը եղել և մնում է հայ ժողովրդի թշնամին». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Բելառուսի նախագահի հակահայկական հայտարարությունների մասին խոսող մարդիկ պիտի իմանան հետևյալ փաստերը.
2018-ի հուլիսին Բելառուսը իր սպառազինության լավագույն զենքերից մեկը՝ 301մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը վաճառեց Ադրբեջանին։ Գործարքի կնքահայրը Բելառուսի այն ժամանակվա ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն էր։
Այդ գործարքից ամիսներ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ Ստանիսլավ Զասը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարեկամության ու ընկերության խոսքեր է հնչեցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին։ Փոխարենը միշտ Լուկաշենկոն հրապարակային աջակցել է Ադրբեջանին։
Բոլոր նրանք, ովքեր հիմա նոր են իմանում, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սրիկա է, պիտի նաև իմանան, որ Բելառուսի նախագահը ավանդաբար եղել և մնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի թշնամի, իսկ Հայաստանի քպ-ական իշխանությունը Լուկաշենկոյի հետ քիրվայություն է արել և հիմա նոր է սկսել նրա դեմ խոսել»: