«Մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է». Տիգրան Ավինյան

«Մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է». Տիգրան Ավինյան
«Կան քաղաքական գործիչներ, որ շատ են շտապում ռեֆորմներ անել, կան, որ ընդհանրապես չեն ուզում անել: Մենք շատ էինք շտապում, կարող ենք տեմպերը թուլացնել: Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- «Հարցազրույց»-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա հավաստիացումների` ամսական կտրվածքով մոտ 1,8 միլիարդ դրամ ծախսում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա։ Ավտոբուսների հետգնման վճարը 378 միլիոն դրամ է։

«Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- ասել է նա։

Քաղաքապետը նշեց, որ այս տարի նախատեսում են շուրջ 50 կանգառասրահ կահավորել։ «Ունենալու ենք տրանսպորտային հստակ էլեկտրոնային չվացուցակ»,- եզրափակեց քաղաքապետընշելով «Յանդեքս» հավելվածում ունեն ամբողջական ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը:

«Մարդը, երբ որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով կարող է տեսնել, թե տրանսպորտը որ րոպեին կլինի այդ կանգառում, կամ տեղփոխով կընտրի ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Ավինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *