«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը»․ Ալիև

«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: «Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առանց Ադրբեջանի ընդամենը թղթի կտոր է։ Եթե իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, իսկ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- ասել է Ալիևը։

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշել է. «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել տեղաշարժ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *