«2025-ի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ». Վարդան Բալյան

«2025-ի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ». Վարդան Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականին վարչապետի աշխատակազմին պետբյուջեով հատկացվել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ։ Նույն պատկերն ունենք այսպես կոչված հեղափոխական իշխանության մյուս բոլոր մարմինների պարագայում: Ու այս համատեքստում դեռ հայտնվում են մարդիկ, ովքեր գործող կառավարության ֆինանսաբյուջետային քաղաքականությունը քննարկում են պետական-հանրային շահի տեսանկյունից: Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտություն է կրել արտաքին և ներքին թշնամու դեմ պատերազմում, ու նրան պարտադրվում է կապիտուլյացիոն ռազմատուգանք՝ տարատեսակ հարկերի ու վճարների ավելացման միջոցով»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *