«Ես մեղավոր չեմ, մի՛ խփեք ինձ». Նիկոլ Փաշինյան

«Ես մեղավոր չեմ, մի՛ խփեք ինձ». Նիկոլ Փաշինյան
Տրանսպորտի «բարեփոխումների» շուրջ առաջացած խնդիրների մասին խոսելիսվարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ թղթի վրա գրված իդեալական փոփոխությունները կյանքի կոչվելիս բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: «Առանց ներվայնանալու չի լինում բարեփոխում անել: Բա չգնա՞նք առաջ: ...Ցանկացածն, իր կյանքը որ պլանավորում է, հավաքվում, տնեցիներին ասում են մենք հիմա սենց ենք ապրելու, բայց տնից դուրս էդ կյանքն սկսում ա ներվայնացնել, ինչ-որ բան նենց չի գնում: Ճանապարհին ավտոյի անվադողն ա թողնում, հետո սաղ հարձակվում են վարորդ հայրիկի, պապիկի կամ մայրիկի վրա, թեէս պագրիշկեքդ խի՞ չես ժամանակին փոխում: Նա էլ ասում ա փոխել եմ, մեխ ա եղել ըտեղ, ես մեղավոր չեմ, մի՛ խփեք ինձ: Վարորդը պետք է գնար մագնիսով ողջ ճանապարհը մաքրեր, էդ վախտ էլ կասեին` արա էս ուր ես 3 ժամ չկաս: Հետո էլ կգնային, փոսը կընգնեին: Կյանքն ընենց չի, որ շարես ոսկեղենիկ ու դուրս շպրտես, իդեալական գնա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *