«Թեկնածուն որոշել ա ինքնաբացարկ հայտնի, և որոշվել ա ինքնաբացարկ հայտնի, և որոշել ա ինքնաբացարկ հայտնի, ոնց որ որոշել ա, և որոշվել ա, տենց էլ որոշել ա, և որոշվել ա». Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` այդ ի՞նչ չափորոշիչներով էիք ԲԴԽ նախագահի թեկնածու ընտրել Ալեքսանդր Սիրունյանին:
«Հիմա ուզում եք ասելկարող ա
էդքա՞ն էլ լավ թեկնածու չէինք ընտրել: Մենք որոշում ենք կայացրել, էդ որոշումն եկել ա, հակակշիռների և փոխզսպումների ֆիլտրով անցել ա, և թեկնածուն որոշել ա ինքնաբացարկ հայտնի: Եվ որոշվել ա ինքնաբացարկ հայտնի: Եվ որոշել ա ինքնաբացարկ հայտնի: Այսինքն, ոնց որ որոշել ա և որոշվել ա, որ ինքնաառաջադրվի, տենց էլ որոշել ա և որոշվել ա, որ ինքնաբացարկ հայտնի»,- շուտասելուկի պես կրկնեց Նիկոլ Փաշինյանը: