«Հայտարարագիր ներկայացնելիս ամբողջ Կառավարությանը հավաքել էիք ձեր շուրջը, որ կարողանայիք». Աննա Գրիգորյանը` Նիկոլ Փաշինյանին

«Հայտարարագիր ներկայացնելիս ամբողջ Կառավարությանը հավաքել էիք ձեր շուրջը, որ կարողանայիք». Աննա ԳրիգորյանըՆիկոլ Փաշինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խոսելով հայտարարագրման պարտադրանքի մասին Նիկոլ Փաշինյանին ասաց. «Կոռուպցիա փնտրելիս ձեր շուրջը նայեք, հեռու մի գնացեք: Ձեր քթի տակ «ԱՆԻՖ» հիմնադրամով 25 միլիարդ դրամի փոշիացում է տեղի ունեցել, կոռուպցիոն սխեմաներ են գործել: Դուք էդտեղ խնդիր չեք տեսնում, բայց ամենավերջին քաղաքացուն էլ ասում եքգնա հայտարարագրի տեսնենք` կոռուպցիոներ ես թե չէ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 3 միլիոն դրամ ա ստանում: Ինքն իր առաջ դրված խնդիրը չի կարողանում լուծի, քաղաքացին պետք է դա անի՞:

Շատ բարդ գործընթաց է հայտարարագրեր ներկայացնելը: Դուք երկրորդ տարին եք լրացնում, 2 անգամ էլ ամբողջ Կառավարությանը հավաքել էիք ձեր շուրջը, որ կարողանայիք լրացնել: Հիմա ես պահանջում եմ, որ նույն այդ կազմով գնաք բոլոր քաղաքացիներին օգնեք` հայտարարագրվել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *