«Արցախ ասելուց ումի՞ց վախենամ՝ Ալիևի՞ց, ով վախենում է՝ թող վախենա». Գագիկ Մելքոնյան
ԱԺ-ում, լրագրողների ճեպազրույցում, երբ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն օգտագործում էր «Արցախ» բառը, լրագրողներն ասացին. «Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նյարդայնանալ: Դուք մտահոգություն չունե՞ք, վախեր չունե՞ք»: Պատգամավորն ասաց՝ ինքը միշտ ասել է «Արցախ». «Ումի՞ց վախենանք՝ Ալիևի՞ց, Ալիևից ով վախենում է, թող վախենա, դուք վախեցեք»: