«Եթե Թրամփը պատրաստ է Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ում, մենք կլինենք այնտեղ»․ Զելենսկի
Այս պահին ՆԱՏՕ-ի չորս երկրներ դեմ են Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ազդել նրանց վրա։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հակառակորդները հղում են կատարում ՌԴ-ի հետ նախկինում ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների։ «Իսկ ինչո՞ւ հանկարծ բանակցեցին մեր մասին՝ առանց մեզ, մենք անկախ երկիր ենք: Ես կցանկանայի հավասար հարթության բերել Ուկրաինայի հանդեպ հարգանքի մակարդակը: Մենք պայքարում ենք անվտանգության երաշխիքների համար, մենք ուզում ենք լինել ՆԱՏՕ-ում, և ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասն աջակցում է մեզ»,- նշել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը չեն աջակցում չորս երկրներ՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Սլովակիան և Հունգարիան։
«Սակայն ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, եթե Թրամփը պատրաստ է Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ում, մենք կլինենք ՆԱՏՕ-ում, բոլորը կողմ կլինեն, եթե ոչ՝ մենք ՆԱՏՕ-ում չենք լինի»,- նշել է նա: