Սախալինի բնակիչը վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի

Սախալինի բնակիչը վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի
Սախալինի բնակիչը ռուսական լոտո վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի։ Սա չորրորդ մարդն է, ով ստանում է նման խոշոր մրցանակ Ռուսաստանում, գրում է РБК-ն։

Stoloto ընկերությունը հայտնել է, որ վիճակախաղի տոմսը ձեռք է բերվել պաշտոնական կայքում՝ օգտագործելով Սախալինի մարզում գրանցված հեռախոսահամար։ Ընդհանուր առմամբ, «Ամանորյա միլիարդ» խաղարկության շրջանակներում խաղարկվել է 3,65 միլիարդ ռուբլի: 90 մարդ ստացել է ավելի քան 1 միլիոն ռուբլի մրցանակ: Վիճակախաղի գրեթե 12 միլիոն տոմս շահող է եղել։

Օրենքի համաձայն, վիճակախաղի շահումները համարվում են եկամուտ և պետք է հարկվեն, ինչը կազմում է 15% 5 միլիոն ռուբլիից ավելի գումարների համար: 4 հազարից պակաս շահումները ենթակա չեն վճարների։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *