«3-4 հազարամյա ժողովուրդը դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն հուսալ». Վահրամ Աթանեսյան

«3-4 հազարամյա ժողովուրդը դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն հուսալ». Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը երազում են, միմյանց մաղթում են, որ լավագույն ցանկություններն իրականություն դառնան: Ոչ ոք չի ասում. «Ես հնարավորը կանեմ, որպեսզի Հայաստանը լինի անվատանգ, ինքնիշխան, ամբողջական, ժողովրդավար եւ բարեկեցիկ երկիր»: Կարդում ես եւ ապշում. մեր դարում անգամ երեխաները Ձմեռ պապի հեքիաթին չեն հավատում: Երեք-չորս հազարամյա ժողովուրդը, սակայն, դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն… հուսալ: Հույսն, ասում են, վերջինն է մեռնում: Պետք է ավելացնել. «Անվերջ հուսացողի մահվանից հետո»:
Հ.Գ. Իսկ հայ երեւելիների տոնական սելֆիները հիշեցնում են Աբիսողոմ աղային, որ ուզում էր այնպես լուսանկարվել, որ մարդիկ իրեն ճանաչեն որպես «էշերու եւ ագարակներու տիրոջ»»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *